Մադրիդի Ալմուդենա մայր տաճարի տարածքում տեղադրվել է հայկական խաչքար

29.05.2024

Հոգեգալստյան տոնին տեղի է ունեցել խաչքարի օծման կարգը՝ ձեռամբ Արևմտյան Եվրոպայում Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Հայաստանյայց Եկեղեցու ներկայացուցիչ Խաժակ Արք. Պարսամյանի և Մադրիդի Արքեպիսկոպոս մետրոպոլիտ, Կարդինալ Խոսե Կոբո Կանոյի: Նորավանքում Մոմիկի հեղինակած ասեղնագործ խաչքարի նմանությամբ խաչարձանի հեղինակը Արտակ Համբարձումյանն է: Կոթողը տեղադրվել է անցած օգոստոսին` Մադրիդի հայ համայնքի նվիրատվությամբ: