Ճրագալույցի Սուրբ Պատարագ Ս. Էջմիածնի Մայր Տաճարում

09.01.2018

Հունվարի 5-ին, Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնի առիթով, բոլոր հայ եկեղեցիներում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում պատարագիչն էր Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպս. Խաչատրյանը: