Ճրագալույցի Սուրբ Պատարագ Մայր Աթոռում

02.04.2013

Մարտի 30-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առիթով մատուցվեց Ճրագալույցի Ս. Պատարագ` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: