Ճրագալույցի Ս. Պատարագ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում-2014

21.04.2014

Ապրիլի 19-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առիթով մատուցվեց Ճրագալույցի Ս. Պատարագ` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակi տնօրեն գերաշնորհ Տ. Բագրատ եպս. Գալստանյանը: