Ճրագալույցի Ս. Պատարագ Հաղարծնի վանական համալիրում

23.04.2014

Ապրիլի 19-ին Ս. Հարության տոնի ճրագալույցի Պատարագ մատուցվեց Հաղարծնի վանական համալիրում: Սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ տիար Սերժ Սարգսյանն ու բազմաթիվ ուխտավորներ: Հավարտ Սուրբ Պատարագի` կատարվեց Տնօրհնեքի կարգ, որից հետո տեղի ունեցավ սրբապատկերների ցուցադրություն: