Ճարտարապետական խորհրդի նիստ Մայր Աթոռում

16.04.2014

Ապրիլի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական խորհրդի նիստ նոր կազմով: Նորին Սրբության առաջարկությամբ և խորհրդի անդամների համաձայնությամբ Մայր Աթոռի ճարտարապետական խորհրդի ատենապետ ընտրվեց ճարտարապետ Նարեկ Սարգսյանը` փոխարինելով նախկին ատենապետ բարեհիշատակ Ջիմ Թորոսյանին: