Ճարտարապետական խորհրդի անդամների հետ հանդիպում-քննարկում է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսը

19.12.2022

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ճարտարապետական խորհրդի անդամները հանդիպեցին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Հանդիպումը կայացավ Մայր Տաճարի շրջակայքում: Նորին Սրբությունը և ճարտարապետները տեղում ծանոթացան Մայր Աթոռում ընթացող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Օրակարգի հարցերից էր կառուցվող մոմավառության սրահի գլխավոր մուտքի նախագիծը: