ՀՕՖ-ի եգիպտագետներն ու վարչության անդամներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

25.09.2012

Սեպտեմբերի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եգիպտոսից ժամանած մի խումբ մտավորականների եւ թերթերի գլխավոր խմբագիրների` ուղեկցությամբ Եգիպտոսի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Արմեն Մազլումյանի: Նույն օրը Մայր Աթոռ էր ժամանել նաեւ ԱՄՆ-ի Արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արք. Պարսամյանի գլխավորած «Հայ օգնության ֆոնդ»-ի պատվիրակությունը: