Հռոմի Բենեդիկտոս XV պապը եւ Հայոց ցեղասպանությունը
06.06.2016
Հռոմի Բենեդիկտոս XV պապը (1914 -1922) Հայոց ցեղասպանությունը դատապարտած առաջին Պապն է: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում պահվում նրա՝ 1915թ. սեպտեմբերի 10-ի՝ Մեհմեդ V սուլթանին ուղղված նամակի պատճենը, որտեղ դատապարտում է հայ ժողովրդի հանդեպ իրականացվող ցեղասպանությունը եւ հորդորում դադարեցնել կոտորածները: