Հռիփսիմյանց տոն-2014

17.06.2014

Հունիսի 16-ին Հայ Առաքելական Եկեղեցին հիշատակում է Հռիփսիմյանց կույսերի նահատակության օրը: Այդ օրը նաև Հռիփսիմե վանքի ուխտի օրն է: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ալեք և Մարի Մանուկյաններ Գանձատնից եկեղեցական հանդիսավոր թափորը Ս. Հռիփսիմե վանք տարավ սրբուհու մասունք ամփոփող Աջը: