Հուշարձանի բացում Նորաբաց գյուղում

15.05.2019

Մայիսի 10-ին Արարատի մարզի Նորաբաց գյուղի Ս. Աստվածածին եկեղեցու հարևանությամբ բացվեց հուշարձան՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտի, Արցախյան հերոսամարտի և Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակին: Նորաբաց համայնքը այս պատերազմներում շուրջ հարյուր զոհ է ունեցել: