Հուշակոթողի բացում

11.11.2014

Նոյեմբերի 8-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությունը: Գևորգյան հոգևոր ճեմարանի 140-ամյակին նվիրված հուշակոթողը կանգնեցվել է ազնիվ բարերարությամբ ռուսաստանաբնակ Հրաչյա Պողոսյանի: Հուշակոթողի ճարտարապետներն են Խաչիկ Դանիելյանն ու Արտավազդ Նազարեթյանը: