Հունիսի 11-ին տոնախմբվեց Հայ եկեղեցու մեծ տոներից մեկը` Սուրբ Էջմիածնի տոնը

12.06.2023

Սուրբ Էջմիածինն ու մայր տաճարն այս տարի նշում են կառուցման 1720-ամյակը: Լուսավորչի տեսիլքով կառուցված հայոց սրբավայրը օրհնություն և պարգև դարձավ հայ ժողովրդի կյանքում, ուստի համարվում է հայ ազգային և հոգևոր տոների բարձրակետը: Կաթողիկե սուրբ Էջմիածնի տոնը բոլոր էջմիածնականների և նրանց հովվապետի նվիրական տոնն է: