Հովվական այց՝ Մյանմար
21.10.2014
Հոկտեմբերի 1-5 ը Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը առաջին հովվապետական այցը կատարեց Մյանմար (նախկինում՝ Բիրմա): Մայր Աթոռի Դիվանատան ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Պարույր քհն. Ավետիսյանն իր ասուլիսում նշեց, որ երկրի ղեկավարները Վեհափառին ջերմ ընդունելություն են ցույց տվել. Այնտեղ Հայոց Հայրապետը հանդիպել է հայ համայքի ներկայացուցւչների հետ, ինչպես նաեւ այցելել Ս. Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցի: