Հովնաթանյանների որմնանկարների նոր շերտ է բացահայտվել Ս. Էջմիածնի Մայր Տաճարում

12.09.2019

Ս. Էջմիածնի Մայր Տաճարի ամրակայման աշխատանքների ընթացքում 1700-ական թթ. որմնանկարների նոր շերտեր են ի հայտ եկել: Որմնանկարները պատկանում են Նաղաշ Հովնաթանի և նրա՝ Հակոբ և Հարություն որդիներին: