Հոռոմայրի Սուրբ Նշան վերաօծված եկեղեցու ուխտի օրը

13.11.2018

Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ Գերշ. Տ. արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ վերաօծվեց Հոռոմայրի Սուրբ Նշան եկեղեցին, որը վերանորոգվել է Արթուր Նալբանդյանի եւ Աշոտ Շաքարյանի մեկենասությամբ: Նոյեմբերի 7-ին՝ եկեղեցու ուխտի օրը, մատուցվեց Ս. Պատարագ, որին մասնակցում էին բազմաթիվ ուխտավորներ Հայաստանի տարբեր շրջաններից: