Հողօրհնեքի կարգ Մայր Աթոռում

12.10.2012

Հոկտեմբերի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց մոմավառության սրահի եւ կաթողիկոսական դամբարանի հողօրհնեքի արարողությունը, որի ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, բարերարներ, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը եւ բազմաթիվ ուխտավորներ: Ճարտարապետներ Ասլան Մխիթարյանի եւ Հայկ Մկրտչյանի համատեղ նախագծած սրահը կիսով չափ ստորգետնյա կլինի եւ կունենա բնական եւ արհեստական լուսավորություն եւ կերեսպատվի մուգ գրանիտե սալիկներով:Կառույցի բարերարներն են տեր եւ տիկին Գառնիկ եվ Անի Յակուբյանները: