Հոկտեմբերի 1-ին Արցախի թեմը նշեց վերաբացման 33-րդ տարեդարձը

11.10.2022

1989թ.-ին Արցախի թեմի վերաբացման կոնդակը ստորագրեց Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հոկտեմբերի 1-ին Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ տաճարում կեսդարյա ընդմիջումից հետո տեղի ունեցավ կիրակնօրյա պատարագ, որը մատուցեց թեմի հոգևոր առաջնորդ, արցախյան շարժման մասնակից Պարգև եպիսկոպոս Մարտիրոսյանը: 2022թ.-ին թեմի վերաբացման 33-րդ տարեդարձը Արցախը դիմավորում է նոր մարտահրավերներով: