Հոգևոր կյանքը Ջավախքում

19.09.2012

Նախկինում գործող մի քանի եկեղեցիների փոխարեն այսօր Ջավախքում 45 աղոթատուն կա: Սակայն հոգեւորականների քանակը դեռ բավարար չէ լիարժեք ծառայության համար: Ջավախքի 7 շրջկենտրոններում եւ 132 գյուղերում ընդամենը 8 քահանա կա: Առաջնորդական փոխանորդությանը կից գործում են երիտասարդաց միություններ, մշակութային ու կրթական խորհուրդներ, իսկ հայկական դպրոցներում ու եկեղեցիներում` կազմակերպվում Հայոց լեզվի, Գրականության եւ Հայոց պատմության դասըթացներ: