Հոգեհանգստյան կարգ՝ Մայր Աթոռում
10.12.2018
Դեկտեմբերի 7-ին, ի հիշատակ 1988թ.-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ և Ս. Վարդան մատուռ-մկրտարանում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն: Արարողությանը մասնակցում էր նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ հետ: