Հոգեհանգստյան կարգ ապրիլյան պատերազմին զոհված զինվորների համար

04.04.2019

Ապրիլի 2-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն առաջնորդանիստ տաճարում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ թեմի հոգևոր դասի, կատարվեց հոգեհանգստյան արարողություն 2016 թ. ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա պատերազմի ընթացքում զոհված քաջարի մեր զինվորների համար։