Հոգեհանգստյան արարողություն Նորին Սրբություն Շենուդա III-ի, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքի համար

27.03.2012

Մարտի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստի կարգ Ղպտի Ուղղափառ Եկեղեցու եւ Ալեքսանդրիայի Պատրիարք, Համայն Աֆրիկայի Սուրբ Մարկոս Առաքելական Աթոռի Պապ, Նորին Սրբություն Շենուդա Գ--ի համար: