Հոգեհանգստյան արարողություն Մայր Աթոռում

28.10.2012

Հոկտեմբերի 27-ին Միածնաէջ Մայր Տաճարում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան արարողություն` Հունգարիայում սպանված ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանի և 1999 թ. հոկտեմբերի 27-ին ոճրագործության հետևանքով ՀՀ Ազգային ժողովում զոհվածների համար: