Հոգեհանգստյան արարողություն Մայր Աթոռում

17.10.2012

Հոկտեմբերի 14-ին Մայր Տաճարում Գարեգին Բ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Թորգոմ Արք. Մանուկյանի հոգու հանգստության համար: Պատրիարք հոր Վերջին օծումը, ապա եկեղեցական կարգն ու թաղումը տեղի կունենա Հոկտեմբերի 22-ին. աճյունը կամփոփվի հայկական թաղամասում գտնվող Սուրբ Փրկչի գերեզմանատանը: