Հոգեհանգստյան արարողություն ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի համար

06.08.2010

Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանը մահացավ 79 տարեկանում: Նա 1992-ից եղել է ՀՀ Առողջապահության նախարարության «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաներ»-ի փորձագիտական կենտրոնի տնօրեն: Գիտությունների ազգային ակադեմիայում հոգեհանգստյան կարգ կատարեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: 2008 թվականին Վեհափառ Հայրապետը պրն. Գաբրիելյանին պարգեւատրել էր Ս. Սահակ-Ս. Մեսրոպ շքանշանով` իր կատարած աշխատանքի եւ ազգանվեր գործունեության համար: