Հոգեհանգստի արարողություն Սումգայիթում սպանված զոհերի հիշատակին

02.03.2010

Փետրվարի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Պատարագից հետո, Հոգեհանգստի արարողություն կատարվեց` նվիրած 1988 թ.-ի փետրվարի 27-29-ին Սումգայիթում սպանված զոհերի հիշատակին: Այն կատարվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ: