Հոգեհանգստի արարողություն Ճապոնիայի երկրաշարժի զոհերի համար

04.05.2011

Մայիսի 4-ին Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն`ի հիշատակի Ճապոնիայի երկրաշարժի եւ ցունամիի զոհերի: