Հոգեգալստյան տոնին Սուրբ Պատարագ է մատուցել Պոլսի հայոց պատրիարքը

21.05.2024

Պոլսի հայոց պատրիարքարանը Հոգեգալստյան տոնը նշել է Բեյօղլու թաղամասի Սուրբ Երրորդություն եկեղեցում, որտեղ տոնական Սուրբ Պատարագ է մատուցել Պոլսի հայոց պատրիարքը: Հոգեգալստյան տոնի նախօրեին նշվել է նաև պատրիարքական աթոռի 563-րդ տարեդարձը: Այդ կապակցությամբ Պոլսի սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր տաճարում կատարվել է ժամերգություն և պատրիարքական մաղթանք: