Հոգեգալստյան տոնը՝ Սեւանավանքում

26.05.2015

2011 թվականից Հոգեգալստյան տոնի օրը, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, հռչակված է որպես Սեւանավանքի Սուրբ Առաքելոց եկեղեցու ուխտի օր: Այս առիթով, մատուցվեց տոնական Ս. Պատարագ՝ ձեռամբ Գերշ. Տ. Արտակ եպս. Տիգրանյանի: Սրբազան արարողությանը ներկա էին Հայաստանի տարբեր մասերից ժամանած բազմաթիվ ուխտավորներ: Ս. Պատարագի ավարտից հետո կատարվեց Անդաստանի կարգ: