Հոգեգալստյան տոնը՝ Մայր Աթոռում
07.06.2017
Հունիսի 4-ին Հայ Եկեղեցին նշեց Հոգեգալուստը: Այն առաքյալների վրա Սուրբ Հոգու իջման հիշատակության տոնն է, որ տեղի ունեցավ Քրիստոսի հրաշափառ Հարության հիսուներորդ օրը: Այս առիթով, բոլոր հայ եկեղեցիներում մատուցվեց սուրբ Պատարագ: Ս. Էջմիածնի Մայր Տաճարում պատարագիչն էր Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Նարեկ եպս. Բերբերյանը: