Հոգեգալստյան տոնական պատարագ և Հանրապետական մաղթանք Ս. Գայանե վանքում

29.05.2023

Մայիսի 28-ին Հայ եկեղեցին նշեց Հոգեգալստյան տոնը: Այս տարի այն համընկել էր Հանրապետության տոնի հետ։ Մայր Աթոռի միաբանությունը, Սարդարապատի հուշահամալիր այցելությունից հետո, Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ, պատարագին մասնակցեց Սուրբ Գայանե վանքում։ Պատարագիչն էր Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։