Հնդկաստանի եւ Ծայրագույն Արեւելքի հայ համայնքներն այսօր
29.02.2016
Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Հայկազուն եպս Նաջարյանը, որը նաեւ Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի Հայրապետական պատվիրակն է, օրերս Ս. Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի նիստի ժամանակ հետաքրքիր տեղեկություններ փոխանցեց Սինգապուրի, Բանգկոկի, Բանգլադեշի Դաքքա քաղաքի հայկական համայնքների մասին: