ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված եպիսկոպոսաց ժողովին

25.09.2013

Սեպտեմբերի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, սկսվեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը` մասնակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության եպիսկոպոսաց դասի:Ժողովի բացման արարողությանը ներկա էր Հայաստանի Հանրապետության նախագահ տիար Սերժ Սարգսյանը: