ՀՀ Զինված ուժերի հոգեւոր սպասավորը նախաձեռնել է «Գրքեր զինվորներին» բարեգործական ծրագիրը

05.08.2010

ՀՀ Զինված ուժերի հոգեւոր սպասավոր Սուրեն սարկավագ Գեւորգյանը նախաձեռնել էր «Գրքեր զինվորներին» բարեգործական ծրագիրը: «Շողակաթ» հեռուստաընկերության եթերում շուրջ երեք ամիս հեռարձակվող հայտարարության շնորհիվ հավաքվեց 13 000 կտորից ավել գիրք: