ՀՀ Անկախության օր
22.09.2017
Սեպտեմբերի 21-ին, ՀՀ անկախության 26-ամյակի առիթով, Ս. Էջմիածնի Մայր Տաճարում կատարվեց Հանրապետական մաղթանք` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի: Մինչ այդ, երկու կաթողիկոսները եւ ՀՀ նախագահ տիար Սերժ Սարգսյանն այցելել էին Եռաբլուր պանթեոն եւ ծաղիկներ դրել զոհվածների շիրիմներին: