Հին հայկական եկեղեցիների սեյսմիկ հետազոտություն

11.02.2011

Վերջերս իրականացվեց հնագույն հայկական եկեղեցիների սեյսմակայունության վերաբերյալ մի հետազոտություն: Բազմաթիվ պատմական փաստաթղթեր, փաստեր, հին հայկական եկեղեցիներ եւ եկեղեցու ավերակներ ենթարկվեցին հետազոտության, որպեսզի հնարավոր լիներ սահմանել, թե որքանով են հուշարձանները դիմակայում երկրաշարժերին, ինչպես նաեւ կազմակերպել այդ հուշարձանների համապատասխան վերանորոգումը: