Հիմնօրհնեքի արարողություն Մայր Աթոռում

19.11.2014

Նոյեմբերի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, տեղի ունեցավ Մայր Տաճարի շրջափակում կառուցվող մոմավառության մատուռի և կաթողիկոսական դամբարանի հիմնօրհնեքի արարողությունը: Շինության հովանավորներն են տեր եւ տիկին Գառնիկ և Անի Յակուբյաններն ԱՄՆ-ից: