ՀԵՀԵՄ ուխտագնացություն

08.07.2019

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մեկնարկեց «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ» համահայկական երիտասարդական ուխտագնացությունը, կազմակերպված Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) կողմից: Հուլիսի 4-7-ը Արցախում անցկացրած երիտասարդական հավաքին մասնակցել են շուրջ 220 եկեղեցասեր երիտասարդներ Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից: