ՀԵՀԵՄ համահայկական երիտասարդական հավաքը
10.07.2018
Հուլիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց «Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» համահայկական երիտասարդական հավաքը` կազմակերպված Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միավորման (ՀԵՀԵՄ) կողմից: Հուլիսի 4-ից 8-ը Ծաղկաձորում անցկացվելիք երիտասարդական հավաքին մասնակցեց ավելի քան քսան երկիր ներկայացնող շուրջ 400 եկեղեցասեր երիտասարդ: