ՀԲԸՄ նոր կենտրոնակայան. Նոր գրադարան և ձեռագրերի շտեմարան
18.10.2012
Օրերս տեղի ունեցավ ՀԲԸՄ-ի կետնտրոնական գրասենյակի նոր շենքի նորամուտի արարողությունը, որին մասնակցեցին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.-ն, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հոգեւոր եւ աշխարհիկ դասի ներկայացուցիչներ:Շենքի կառուցման աշխատանքները կավարտվեն 2013թ.: Շինարարությունը սկսվել է 2010թ: Շենքն ունենալու է նիստերի դահլիճներ ու ցուցասրահներ: Ներկայումս պատրաստ են շենքի առաջի երեք հարկերը: Հոկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա ազգային բարերարներ Վաչե եւ Թամար Մանուկյանների հովանավորությամբ կառուցված Մատենադարանի շենքի բացման արարողությունը, իսկ երկու օր անց նորաբաց Մատենադարանում կկայանա ՀԲԸՄ ընդհանուր ժողովը: