ՀԲԸՄ հովանավորությամբ վերականգնողական կենտրոն է բացվել 1-15 տարեկան երեխաների համար
14.06.2021
Երևանի Տիգրան Մեծ 53 հասցեում այսուհետ կգործի «Երազի տուն-2» ներառական զարգացման կենտրոնը, որտեղ անհրաժեշտ մասնագիտական աջակցություն կցուցաբերվի զարգացման տարբեր առանձնահատկություններ ունեցող 1-15 տարեկան երեխաներին, ինչպես նաև հոգեբանի խորհրդատվական ծառայություն՝ այդ երեխաների ընտանիքի անդամներին: