ՀԲԸՄ 92-րդ ընդհանուր ժողովն անցկացվեց Հայաստանում
24.10.2022
Հոկտեմբերի 5-9-ը Երևանում կայացավ ՀԲԸՄ 92-րդ ընդհանուր ժողովը՝ 25 երկրից ժամանած ավելի քան 200 անդամների մասնակցությամբ: Հոկտեմբերի 8-ին համաժողովի աշխատանքներին ներկա էր նաև Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ընդհանուր ժողովի ավարտին պատվրակությունը Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում մասնակցեց կիրակնօրյա սուրբ պատարագի: