Հանդիսություն` նվիրված Լիբանանի Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբմանը

12.09.2018

Սեպտեմբերի 7-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ հանդիսություն` նվիրված Լիբանանի «Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբմանը»: Համախմբման 75 անդամներ հրավերով Ամենայն Հայոց Կաթողիկոսի Լիբանանից, ԱՄՆ-ից և Կանադայից օրեր առաջ ժամանել էին Մայր Աթոռ: