Հանգստյան ժամերգություն Մայր Աթոռում

22.02.2018

 Մեծ Պահքի ընթացքում, ամեն ուրբաթ, Ս. Էջմիածնի Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվում է Հանգստյան ժամերգություն: Էջմիածնի ու Երեւանի հանրակրթական դպրոցների աշակերտները ժամերգության ընթացքում կարդում են Ս. Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքը: