Հայրապետական Սուրբ Պատարագ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով

06.01.2021

Հունվարի 6-ին, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության հոգենորոգ տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ մատուցեց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: Այս տարի խաչի կնքահայրն Արիության մեդալի արժանացած զինծառայող, կրտսեր սերժանտ, շիրակցի Գոռ Պետրոսյանն էր։