Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստը-2014
02.06.2014
Մայիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստի աշխատանքներին: Նիստի սկզբում Ամենայն Հայոց Հայրապետն իր պատգամը բերեց հանձնաժողովի անդամներին և ներկաներին: