Հայոց Եկեղեցու Բանակի Առաջնորդական Ծրագիրը

12.10.2011

1997 թ. նոյեմբերի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ՀՀ Պաշտպանության նախարարության միջեւ ստորագրվեց համաձայանգիր, որում ներկայացված եւ համաձայնեցված էր հոգեւոր առաջնորդության սպասավորության ոլորտը, նպատակներն ու խնդիրները, կառուցվածքը: Համաձայն ծրագրի` հոգեւոր սպասավորության առաջնորդները (քահանաները) բանակում կարդալու են դասախոսություններ, կազմակերպելու են հանդիպումներ զինվորների հետ, ինչպես նաեւ կայցելեն սահմանային գոտիներ, , կկազմակերպվեն ուխտագնացություններ: Սրանով զինվորները հոգեւոր վերածնունդ կգտնեն եւ կսովորեն Մայր Եկեղեցու ուսմունքը: