Հոկտեմբերի 16-ին հայոց եկեղեցին նշեց չորս ավետարանիչների տոնը

18.10.2021

Սուրբ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի հիշատակի տոնը դեռ նախորդ տարի, երբ բուժաշխատողները պայքարում էին համավարակի դեմ, Ամենայն հայոց հայրապետի բարձր տնօրինությամբ հայտարարվել էր նաև բուժաշխատողների օրհնության օր: Այդ առիթով Ղուկաս Ավետարանչի մասունքակիր աջը դուրս բերվեց Մայր Աթոռի գանձատնից և տարվեց Մասյացոտնի թեմի հիվանդանոցներ: