Հայոց բանակի օրվա կապակցությամբ Հայոց Հայրապետն ընդունեց ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների

06.02.2023

Հունվարի 29-ի կիրակնօրյա պատարագին զուգընթաց աղոթքները Հայոց բանակի ամրության և անսասանության խորհրդով էին: Պատարագի ավարտին հոգեհանգստյան կարգ կատարվեց հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների համար: Այնուհետև, Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայոց բանակի օրվա կապակցությամբ իր օրհնությունը փոխանցեց ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմին, զինվորներին և գնդերեցներին։