Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ՀԲԸՄ-ի հովանու ներքո գործող Էջմիածնի եւ Արաբկիրի Հայորդյաց տան սաները Սուրբ Վարդանանցի տոնի կապակցությամբ կազմակերպել էին հատուկ համերգ՝ Հայաստանի Հանրապետության բանակում ծառայող զինվորների համար: